ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դժվար է բառեր գտնել

Դժվար է բառեր գտնել
07.05.2023 | 20:44

Ո՞վ կպատկերացներ, որ օրերից մի օր հայ ժողովրդի ճակատագիրը կտնօրիներ մեկը, ով այլևս չէր վախենա իրեն դավաճան անվանելուց:

Ո՞վ կպատկերացներ, որ դարերի հարվածներին դիմակայած ազգը պիտի մի օր դառնար Երկիրը վաճառելուց հետո գնդակահարության պատրաստ վիժվածքի ստրուկ:

Այսքանից հետո արդեն դժվար է բառեր գտնել ու սրան որակել:

Պարզապես մնում է անել այն, ինչից նա ամենից շատն է սարսափում:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 4245

Մեկնաբանություններ